Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-3

Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-3

673
Տարածել

Շնչուղիների խցանման դեպքում հարկ է առավելագույն կարճ ժամանակում վերականգնել շնչուղիների անցանելիությունը: Անհրաժեշտ է վայրկյան առաջ հասնել օգնության եւ միաժամանակ ահազանգել արագ արձագանքման ծառայություններ: Լինում են դեպքեր, երբ որովայնի հրումների փոխարեն կատարվում են կրծքավանդակի սեղմումներ: Մասնավորաբար՝ երբ տուժածը հղի կին է կամ ձեր համեմատ այնքան գեր, որ չեք կարողանում ձեռքերով գրկել տուժածի իրանը:

Կրծքավանդակի սեղմումներ

Կրծքավանդակի սեղմումներ անելու համար կանգնեք տուժածի հետեւում, տուժածի բազուկների տակից ձեռքերով օղակեք կրծքավանդակը, մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դրեք կրծոսկրի մեջտեղում` կրծքավանդակի կենտրոնում, մյուս ձեռքը դնելով աոաջինի վրա՝ կատարեք կտրուկ արագ սեղմումներ այնքան՝ մինչեւ «խցանը»` խանգարող օտար մարմինը դուրս գա շնչուղիներից: Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, պառկեցրեք մեջքի վրա որեւէ պինդ, հարթ մակերեսի վրա: Տեղավորվեք նրա կրծքավանդակի կողքին, ձեռքերը դրեք կրծոսկրի մեջ տեղում` կրծքավանդակի կենտրոնում եւ կտրուկ սեղմումներ կատարեք:

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: