Գլխավոր Ուսուցողական նյութեր «Հրակայուն» թանգարաններ-4. Էլեկտրականություն

«Հրակայուն» թանգարաններ-4. Էլեկտրականություն

940
Տարածել

Սկիզբ.

մաս 1` «Հակահրդեհային միջոցառումներ»

մաս 2՝ «Տարհանում»

մաս 3 «Կահավորում»

Շենքերում հրդեհների առաջացման հիմնական պատճառներից մեկը էլեկտրաէներգիա մատակարարող համակարգի՝ հաղորդալարերի խափանումներն են: Ուստի հարկ է մշտապես ստուգել համակարգը, վերացնել թերություններն ու ապահովել անխափան աշխատանք: Իսկ դրա համար.

Էլեկտրականություն

  1. Լուսավորության շղթաների սնման եւ կառավարման մալուխների անցուղիները պետք է առանձնացված լինեն:
  2. Օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները պետք է լինեն սարքին վիճակում:
  3. Թանգարանի, պատկերասրահների, հուշարձանների տարածքը պետք է լուսավորել գիշերային ժամերին։
  4. Թանգարանի տարածքում արգելել ծխելը: Տեսանելի վայրերում պետք է տեղադրել ծխելն արգելող ցուցանակներ։

Մշակութային կենտրոնների հրդեհաշիջումը բազմաթիվ բարդություններ ունի՝ ելնելով նման շենքերի կառուցվածքային  առանձնահատկություններից,  պատուհանների եւ ելքերի սակավությունից, մեծ քանակությամբ այրվող նյութերի առկայությունից, մեծ թվով մարդկանց հոսքից։ Յուրաքանչյուրս պետք է բազային գիտելիք ունենա հակահրդեհային անվտանգության մասին եւ սրտացավորեն վերաբերվի մշակութային արժեքներին։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ