Գլխավոր Ուսուցողական նյութեր «Հրակայուն» թանգարաններ-2. Տարհանում

«Հրակայուն» թանգարաններ-2. Տարհանում

1149
Տարածել

Սկիզբն՝ այստեղ 

Անգամ հրդեհային պաշտպանության, հակահրդեհային անվտանգության ժամանակակից համակարգերի պարագայում տարբեր նշանակության շենքերում արձանագրվում են հրդեհներ: Թանգարանները բացառություն չեն: Իսկ հրդեհի ժամանակ մարդկանց եւ մշակութային արժեքները տարհանելն առաջնային է:

Թանգարանից մարդկանց տարհանելու համար

  1. Մշակութային հիմնարկներում պետք է լինեն ցուցանմուշների եւ ապրանքանյութական այլ արժեքների տարհանման պլաններ:
  2. Տարհանման ճանապարհները պետք է ազատ լինեն՝ ապահովելու մարդկանց անարգել տեղաշարժը:
  3. Մարդկանց տարհանման համար նախատեսված սանդղաբազուկի լայնությունը չպետք է պակաս լինի դրան ուղղորդող տարհանման ելքից (դռնից): Բացի դրանից՝ սանդղաբազուկների տակ գտնվող տարածքներում այլ առարկաներ չպետք է պահվեն։
  4. Արտաքին հրշեջ սանդուղքները պետք է գտնվեն սարքին վիճակում:
  5. Շենքից տարհանման ելքերի քանակը պետք է երկուսից ավելին լինի: Ելք պետք է լինի ոչ միայն ցուցասրահներից, այլեւ պատշգամբից։ Ելքերի լայնությունը պետք է լինի առնվազն 1 մետր։
  6. Ավելի քան 15 հոգու միաժամանակ ներկայության դեպքում շենքի դռները պետք է բացվեն դեպի դուրս:
  7. Այն օբյեկտներում, որտեղ մեկ հարկում միաժամանակ գտնվում են 10 եւ ավելի մարդ, տեսանելի վայրերում պետք է փակցվեն հրդեհի ժամանակ դեպի ելք ուղղորդող նշագծեր, լուսային սլաքներ։
  8. Այն օբյեկտներում, որտեղ միաժամանակ գտնվում են 50 եւ ավելի մարդ, անձնակազմը պետք է ունենա հրդեհի դեպքում գործողությունների պլան: Պետք է պարբերաբար կազմակերպվեն ուսումնավարժանքներ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Շարունակելի