Գլխավոր Ուսուցողական նյութեր «Հրակայուն» թանգարաններ-1. Հակահրդեհային միջոցառումներ

«Հրակայուն» թանգարաններ-1. Հակահրդեհային միջոցառումներ

1097
Տարածել

Սեպտեմբերի 2-ին Բրազիլիայի ազգային թանգարանում բռնկված հրդեհի պատճաոով միլիոնավոր պատմական եւ հնագիտական ցուցանմուշներ ոչնչացան։ Ճակատագրի հեգնանք․ թանգարանը վերջերս էր գործարք կնքել բրազիլական կառավարության զարգացման բանկի հետ, որն աջակցելու էր կառույցի հակահրդեհային պաշտպանության ծրագրի իրականացմանը։

Համաշխարհային պատմության մեջ խոշոր հրդեհից տուժած մշակութային կենտրոնների օրինակները բազմաթիվ են՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը (1958 թվական), Հնդկաստանի բնական գիտությունների ազգային թանգարանը (2016 թվական), Ռոտերդամի Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանը, որը 14 տարվա ընթացքում չորս անգամ կրակի ճարակ է դարձրել ու միլիարդների վնաս կրել։ Եւ այսպես շարունակ։

Հայաստանում կան տասնյակ թանգարաններ՝ արժեքավոր ցուցանմուշներով եւ ֆոնդերով։ Ներկայացնում ենք մշակութային օբյեկտների հակահրդեհային անվտանգության հիմնական պահանջները, որոնք թույլ կտան կանխել հնարավոր հրդեհի վտանգը։

Հակահրդեհային միջոցառումներ

  1. Շենքում պետք է գործի հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգ, միջացքներում՝ հակածխային պաշտպանության համակարգ։
  2. 25000 քմ եւ ավելի ծավալով շինությունների արտաքին հրդեհաշիջման համար անհրաժեշտ է ոչ պակաս քան 2 հրշեջ հիդրանտ, 5000 քմ-ից ավելի ծավալով շենքերի դեպքում՝ հրշեջ ծորակներ՝ կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով։
  3. Կրակմարիչները պետք է տեղադրված լինեն հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավելի հեռավորության վրա: Թանգարանների դեպքում կիրառելի են ածխաթթվային կրակմարիչները՝ հաշվի առնելով կրակմարիչ նյութերի եւ պահպանվող սարքավորումների փոխազդեցության առանձնահատկությունները։
  4. Այն թանգարաններում, որտեղ կան բեմ եւ դահլիճ, կազմակերպիչները պետք է իրականացնեն հրշեջ հերթապահություն։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Շարունակելի