Գլխավոր Ուսուցողական նյութեր «Հրակայուն» թանգարաններ-3. Կահավորում

«Հրակայուն» թանգարաններ-3. Կահավորում

399
Տարածել

Սկիզբ. մաս 1, մաս 2 

Որեւէ շենքի, այդ թվում՝ թանգարանի ճիշտ կահավորումը մեծապես նվազեցնում է հրդեհի առաջացման ռիսկը, իսկ հրդեհի դեպքում՝ դրա արագ տարածման հավանականությունը:

Շենքի կահավորումը

  1. Բեմական փայտե կառուցվածքները՝ այրունակ դեկորացիաները, բեմական, ցուցահանդեսային ձևավորումները, հանդիսադահլիճների ու ճեմասրահների վարագույրները պետք է մշակված լինեն հրապաշտպան նյութով:
  2. Գորգերն ու ուղեգորգերը պետք է ամրացված լինեն հատակին։
  3. Բազկաթոռների եւ աթոռների շարքերի միջեւ պետք է պահպանվի նվազագույն 45 սմ տարածություն։
  4. Շենքը պետք է ջեռուցել գործարանային արտադրության ջեռուցիչ սարքերով:
  5. Արհեստանոցները, ֆոտոլաբորատորիաները, տնտեսական սարքավորումներով լի պահեստները պետք է թանգարանից դուրս լինեն։ Եթե այնուամենայնիվ դրանք գլխավոր շենքում են, ապա պետք է հակահրդեհային պատով առանձնացված լինեն ցուցասրահներից եւ  դեպի ելք տանող միջանցքներից։
  6. Հրավտանգ օրգանական նյութերից պատրաստված առարկաները պետք է պահվեն հատուկ ապակեպատ ցուցափեղկերում եւ պահարաններում։
  7. Գրքերի պահպանման համար նախատեսված դարակները պետք է լինեն մետաղյա։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

շարունակելի