Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ բասկետբոլի թիմը մասնակցել է Սպորտի եվրոպական շաբաթին

ԱԻՆ բասկետբոլի թիմը մասնակցել է Սպորտի եվրոպական շաբաթին

1556
Տարածել

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ  ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի համագործակցությամբ Սեպտեմբերի 30-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում անցկացվել է 3×3 բասկետբոլի մրցաշար՝ Սպորտի եվրոպական շաբաթ նախաձեռնության շրջանակներում։ Նպատակը՝ խրախուսել ակտիվ եւ առողջ ապրելակերպ։ Միջոցառմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 40 թիմ, որոնցից 2-ը՝ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» ակումբից։

Մրցաշարն անցկացվեց FIBA-ի սահմանած կանոններին համապատասխան։ 6 ժամ տեւած խաղերի արդյունքում եզրափակիչ դուրս եկավ NWO թիմը, իսկ հաշմանդամություն ունեցող թիմերի խաղում «Աժդահակ»-ը հաղթեց «ԱԻՆ»-ին։

Մրցանակների հանձնման արարողությունից հետո հաղթողների հետ սիմվոլիկ խաղ անցկացրեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության աշխատակից Հովհաննես Խզմալյանի խոսքով՝ իրենց թիմը ջանք չի խնայել դիտարժան խաղ ցուցադրելու եւ հասարակության կարծրատիպերը կոտրելու համար։ Հանդիսատեսը, շունչը պահած, հետեւել է հաշմանդամ մարզիկներին, ծանոթացել նրանց հետ, լուսանկարվել։

3×3 մեկ օղակի բասկետբոլը աշխարհում ամենատարածված փողոցային սպորտաձեւն է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ