Գլխավոր Վերլուծություն Օգոստոսի արտակարգ դեպքերը

Օգոստոսի արտակարգ դեպքերը

599
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները օգոստոս ամսին իրականացրել են 2980 ելք: 1631 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 801՝կենցաղային կանչ, 139՝ կեղծ ահազանգ, 409՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամա­նա­­կահատվածի համեմատ ելքերի քանակն աճել է 190-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 34 մարդ (այդ թվում՝ 11 կին եւ 1 երեխա), տուժել՝ 1069 մարդ (այդ թվում՝ 328 կին եւ 194 երեխա): Փրկարարները 37 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի օգոստոս ամսվա համեմատ զոհվածների թվաքանակի նվազել է 2-ով, իսկ տուժածներինը՝ աճել 25-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 1371 ահազանգ (2017 թվականի օգոստոսին՝ 1245 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 1166 դեպքում (2017 թվականի օգոստոսին` 1055 դեպք): 97 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2017 թվականի օգոստոսին՝ 95), 73 դեպքում հրդեհի բռնկման սպառ­նա­­լիքը եւ ծխապատ գո­տին, իսկ 35 դեպքում հսկողությամբ իրականացվող այ­րում­­ները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհներից տուժել է 1 մարդ, նյութական վնասը՝ մոտ 187,5 միլիոն դրամ: Հրդեհների մեծ մասը՝ 722 դեպք, գրանց­­­­վել է քաղաքներում, 444 դեպք` գյու­ղերում: Մայրաքաղաքում գրանցվել է 409 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը. 162 հրդեհ քաղաքներում եւ 177 հրդեհ գյուղերում: Ամենաքիչը տուժել են Տավուշի քաղաքները՝ 2 հրդեհ եւ Լոռու գյուղերը՝ 5 հրդեհ:

Օգոստոսին, ինչպես եւ ամռան այլ ամիսներին, հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝797 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել աղբ՝ 119 դեպք, առանձնատուն՝ 59, բնակելի շենք՝ 38, տրանսպորտային միջոց՝ 31, տնակ-ավտոտնակ՝ 19 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2018 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 436 ՃՊՏ՝ 107-ով ավելի քան 2017-ի օգոստոսին: ՃՏՊ-ներից զոհվել է 31, տուժել՝ 609 մարդ: 2017 թվականի օգոստոս ամսվա համեմատ տուժածների թվաքանակն աճել է 101-ով, զոհվածներինը` 1-ով: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 227 դեպք, բախում­ներն են: 103 դեպք՝ վրաերթ, 57 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 49 դեպ­­ք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­­վել է 442 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 456 մարդ: 2017 թվականի օգոստոսի համեմատ թունավորումների քանակն աճել է 81-ով, զոհերինը՝ 1-ով, տուժածներինը՝ 72-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. 99 դեպք` դեղորայք, 89 դեպք` ալկոհոլ, 73 դեպք՝ քիմիական նյու­թեր, 26 դեպք` սննդամթերք եւ այլն: Թունավորումների մեծ մասը՝ 298 դեպք, գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատ թունավորումներ գրանցվել են Արմավիրում՝ 64 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքում՝ մեկ դեպք:

Այլ դեպքեր

2018 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 17 կարկուտ, 5 փլուզում, 4 ուժեղ քամի, 3 պայթյուն, 3 քարաթափում, 2 տեղատարափ անձրեւ, վայրի կենդանիների 1 հարձակում, 1 հեղեղում, 1 կայծակ եւ այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ