Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՏԱՐԱՀԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՑ

ՏԱՐԱՀԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՑ

809
Տարածել

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին, փրկարարներն ահազանգ են ստացել, թե Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երկհարկանի դպրոցի տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով առաստաղից ծեփ է թափվել, և առաջացել են մանր ճաքեր: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը, հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա: Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը: