Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ-ն ու «Բյուրակնը» կհամագործակցեն հանուն անվտանգության մշակույթի ձեւավորման

ՃԿՊԱ-ն ու «Բյուրակնը» կհամագործակցեն հանուն անվտանգության մշակույթի ձեւավորման

459
Տարածել

Ապրիլի 12-ին համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ «Բյուրակն» կրթահամալիրը: Կողմերը պայմանավորվել են առաջիկա երեք տարում ջանքեր գործադրել կրթահամալիրում անվտանգության մշակույթի ձեւավորման ու ամրապնդման ուղղությամբ: Ըստ հուշագրի, կկազմակերպվեն տարաբնույթ վտանգներիցանվտանգության ուղղված թեմաներով կարճաժամկետ դասընթացներ, տարհանման, պատսպարման գործնական վարժանքներ, ուսուցիչների եւ աշակերտների համար անվտանգության մշակույթի զարգացմանն ուղղված մանկական թատերական ներկայացում, ասմունք, մրցույթ, կրթահամալիրում կստեղծվի աղետների ռիսկի նվազեցման անկյուն եւ այլն:Թե ակադեմիայում, թե «Բյուրակն» կրթահամալիրում մեծ տեղ են տալիս կոլեկտիվ ուսուցմանը՝ երբ աշակերտները թեման ուսումնասիրում են խմբերով եւ ոչ միայն սովորում, այլ նաեւ՝ սովորեցնում:«Բյուրակն» կրթահամալիրի բազմաթիվ սաներ բարձրագույն կրթությունը ստացել են ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Նոր ձեւավորվող համագործակցության առաջին արդյունքն արդեն կա: Ակադեմիայի առկա ուսուցման գծով դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանն ու «Քաղաքացիական պաշտպանություն» ամբիոնի դասախոս Անդրանիկ Խաչատրյանն այցելել են «Բյուրակն» կրթահամալիր եւ ներկայացրելարտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները, «911» ծառայության աշխատանքի սկզբունքները, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կառուցվածքը, ընդունելության կարգը, առաքելությունը, փրկարարի դերը եւ մասնագիտության առանձնահատկությունները: ՃԿՊԱ ներկայացուցիչները բազմազան գրականություն են նվիրել «Բյուրակն» կրթահամալիրի գրադարանին:

Վահագն Կրբեկյանի խոսքով, կրթահամալիրի աշակերտները հետաքրքրվեցին թեմայով՝ հատկապես հոգեբանական խնդիրներով:Մի աշակերտի հետաքրքիր էր փրկարարի հոգեբանական պատրաստվածության հարցը. ստացված ահազանգին, հատկապես բարդ դեպքերի, արձագանքելիս փրկարարը հոգեբանական օգնություն ստանու՞մ է, կամ մարդկանց մեծ զանգվածի մեջ ինչպես իրեն պիտի պահի փրկարարը:Անպատասխան հարցեր չեն եղել:

Մեկ այլ աշակերտ հայտարարել է, որ կուզեր հոգեբան դառնալ: ՃԿՊԱ մասնագետները նրան տեղեկացրել են, որ բակալավրիատը ավարտելուց հետո կարող է ակադեմիայի մագիստրատուրայում «Աղետների հոգեբանություն» ուսումնասիրել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ