Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Կարանտինի դեպքում նյութատեխնիկական ապահովումը

Նախագիծ. Կարանտինի դեպքում նյութատեխնիկական ապահովումը

2549
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում: Ըստ այդ փոփոխության, կարանտին սահմանելու դեպքում նախատեսված նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի կառավարությունը:

Նախագծի համաձայն, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության կազմակերպման, բնակչության պաշտպանության, սանիտարահամաճարակային անվտանգության եւ դրա շրջանակներում օրենքով սահմանված համապատասխան միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը եւ ֆինանսավորումը Հայաստանի պետական բյուջեի ու համայնքների բյուջեների հաշվին է:

Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ կազմակերպությունները ստեղծում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման պաշարներ: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ կազմակերպությունները կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման միջոցների վերաբերյալ համապատասխան հայտով դիմում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաեւ աղետների ռիսկի, հետեւանքների նվազեցման եւ վերացման ապահովման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին՝ պետական պահուստում կուտակելու նպատակով:

Առավել մանրամասն՝ այստեղ