Գլխավոր ՀՀ ՆԳՆ Բնակչության ուսուցման նոր ձեւ՝ գործնական պարապմունք

Բնակչության ուսուցման նոր ձեւ՝ գործնական պարապմունք

869
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով այսօր կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը մասին» N 46-Ն որոշման մեջ: Մինչ օրս կիրառվում են բնակչության ուսուցման հետեւյալ ձեւերը՝ համալիր, հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանք, դասախոսություն, սեմինար: Այս փոփոխությամբ ներդրվում է «գործնական պարապմունք» ձեւը:

Ըստ որոշման հիմնավորման, փոփոխությունը «կնպաստի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը»։