Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Այրվածքներ

Այրվածքներ

1210
Տարածել

Էլեկտրական այրվածք

Էլեկտրական այրվածքներն առաջանում են, երբ էլեկտրական հոսանքն անցնում է մարդու մարմնով՝ վնասելով մաշկը, փափուկ հյուսվածքները և ներքին օրգանները: Մաշկն էլեկտրականության հանդեպ օժտված է որոշակի դիմադրությամբ, որի շնորհիվ մաշկով անցնող էլեկտրական էներգիան վերածվում է ջերմայինի և առաջացնում այրվածքներ: Էլեկտրական այրվածքները հիմնականում խորն են և տուժածի մարմնի վրա տեղակայվում են հոսանքի մուտքի և ելքի տեղերում:

Նման այրվածքի դեպքում անջատեք էլեկտրական հոսանքի աղբյուրը: Մի դիպեք էլեկտրահարված տուժածին, մինչև էլեկտրականությունը չանջատվի:

Ճառագայթային այրվածք

Ճառագայթային այրվածքներն ավելի հաճախ առաջանում են արևի ճառագայթներից և նման են ջերմային այրվածքներին: Սովորաբար նրանք մակերեսային են, տարածուն և ցավոտ: Բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ ավելի արագ են ստանում արևային այրվածքներ, քան մուգ մաշկ ունեցողները: Առօրյա կյանքում մարդիկ հազվադեպ են ենթարկվում այլ տիպի ճառագայթների ազդեցության:

Նման այրվածքի դեպքում հնարավորինս արագ դադարեցրեք ճառագայթումը: Արևային այրվածքների դեպքում տեղափոխեք տուժածին ստվերոտ տեղ կամ ծածկեք մարմինը գործվածքով (հագուստ, սրբիչ և այլն):

Այրվածքներ ստացած տուժածին օգնություն ցուցաբերելիս կարևոր Է ապահովել անվտանգությունը, քանի որ այրվածք առաջացնող գործոնը կարող է վնասել ձեզ և շրջապատի մարդկանց: Կատարեք հետևյալ գործողությունները.

  • Դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը:
  • Սառեցրեք այրված մակերեսը:
  • Նվազեցրեք վարակի ներթափանցումը:
  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր:
  • Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և դրանք փոխանցեք դեպքի վայր արագ արձագանքման ծառայությունների ներկայացուցիչներին: