Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավել...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավել ուժգնությամբ 5 երկրաշարժ

332
Տարածել

Փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանությանը տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 5 երկրաշարժ։ Մասնավորապես՝

· Փետրվարի 17-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա եւ Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 18-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 19-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա եւ Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 21-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 21-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Մեծավան գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

· Փետրվարի 18-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 21-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 22-ին Նախիջեւանում՝ Սադարակ քաղաքից 12 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Փետրվարի 21-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային օվկիանոսի Բալլենի կղզեխմբի տարածքում: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձ0ություն է գրանցվել Արգենտինայի Խուխույ պրովինցիայի Աբրա Պամպա քաղաքից 56 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»