Գլխավոր Ուսուցողական նյութեր Համոզված եմ, որ դու երբե՛ք անտառներում շիշ չե՛ս ջարդի

Համոզված եմ, որ դու երբե՛ք անտառներում շիշ չե՛ս ջարդի

991
Տարածել

Մեկ անգամ չէ, որ գրել ենք, «Անտառային հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ» 

Սրան զուգահեռ մշտապես իրազեկել-զգուշացրել ենք անտառային հրդեհի պատճառ չդառնալու կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին:

Այս ռիսկի մասին է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» շարքի«Աղետիկը եւ անտառային հրդեհները»  մանկական բանաստեղծությունը: Ներկայացնում ենք հատվածներ այդ բանաստեղծությունից:

Համոզված եմ,

Որ դու երբե՛ք

Անտառներում

Շիշ չե՛ս ջարդի,

Ու անտառում

Դատարկ շշեր,

Կամ շշերի

Կտորտանքներ

Դու չե՛ս թողնի,

Որովհետեւ

Դու՛ էլ գիտես,

Որ դրանցից

Ինչեր ասես,

Որ չեն լինի:

 

Սկիզբ Մաս 1,Մաս 2

Շարունակելի