Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

974
Տարածել

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Երևանի գրասենյակը և ՀՀ բնապահպանության նախարարությունը համաձայնագիր են ստորագրել, որով Հայաստանը կստանա 1 մլն դոլար՝ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման համար: Այս ծրագրով անտառներում կտեղադվեն վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգեր, անտառտնտեսությունները կհամալրվեն ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով:

Անտառների և դաշտերի միջև բուֆերային խրամատներ փորելու համար ձեռք կբերվեն տեխնիկական միջոցներ, անտառապահների համար կգնվեն ուսապարկ-պոմպեր, հրդեհամարիչ սարքեր, այլ անհրաժեշտ միջոցներ:

Կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմանն ու կանխմանն ուղղված նորարարական մոտեցումները: