Գլխավոր Նորություններ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԴՐՈՒՄ

727
Տարածել

Կապանում Եվրամիության դրամաշնորհային ծրագրով պլաստիկե իրերի վերամշակմամբ նոր արտադրություն կհիմնվի: Դեռևս 2013-2014 թվականներին սկսել են իրականացնել ծրագիր աղբը տարանջատելու համար: 2014-ից արդեն Կապանում կենցաղային աղբից պլաստիկը տարանջատվում է, մամլվում և պահետսավորվում է: «Սկզբում մի փոքր դժվար էր այդ մշակույթը ներմուծելը: Քաղաքացիները պետք է հասկանան աղբի տարանջատման կարևորությունը: Հուրախություն մեզ, բնակիչները շատ արագ արձագանքեցին և կարճ ժամանակ անց արդյունքներն արդեն տեսանելի են»,- «Արմենպրեսին» ասել է համայնքապետ Աշոտ Հայրապետյանը: Նա նշել է, որ նախատեսված է ձեքբերել մամլիչներ և տրանսպորտային միջոցներ: Մամլիչները կհատկացվեն Վայոց ձորի և Սյունիքի համայնքներին: Այնտեղ կուտակված պլաստիկե տարաները կմամլվեն և կտեղափոխվեն Կապան: