Գլխավոր Նորություններ Մայիսի խոշոր հրդեհները

Մայիսի խոշոր հրդեհները

675
Տարածել

2017-ի մայիսին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 88 հրդեհ՝ 44 մլն դրամի նյութական վնասով: Զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 5 մարդ:

 

Խոշոր հրդեհներից են՝

  1. 8 մայիսի, Շիրակի մարզ, գյուղ Քարաբերդ, «ՎԱԶ-2114» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 2 650 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
  2. 16 մայիսի, քաղաք Երևան, Համբարձումյան 97, «Լեքսուս-RX 350» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 6 285 086 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  3. 24 մայիսի, Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, «Նիսան» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 13 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  4. 27 մայիսի, Լոռու մարզ, քաղաք Ախթալա, Աբովյան 7 տնակ: Նյութական վնասը՝ 3 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրատեխնիկական բնույթի:
  5. 29 մայիսի, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի 4, բնակարան 46: Նյութական վնասը՝ 2 170 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն