Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

626
Տարածել

2023 թվականի դեկտեմբերի 28-ից 2024 թվականի հունվարի 3-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. դեկտեմբերի 30-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Տաշիր քաղաքից 6 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։

 

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

 

  • Դեկտեմբերի 28-ին Վրաստան՝ Լագոդեխի քաղաքից 26 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 29-ին Իրան՝ Խոյ քաղաքից 28 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 1-ին Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 3-ին Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 3-ին Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 49 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

 

Տարածաշրջանից դուրս

 

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Դեկտեմբերի 28-ին եւ 30-ին 6,5 եւ 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ռուսաստանի Դաշնության Կուրիլսկ քաղաքից 107 կմ դեպի հարավ-արեւելք եւ Ինդոնեզիայի Ջայապուրա քաղաքից 170 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հունվարի 1-ին 7,5 եւ 6,2 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Ճապոնիայի Տոյամա պրեֆեկտուրայի Տակաոկա քաղաքից համապատասխանաբար 87 կմ դեպի հյուսիս եւ 52 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է առնվազն 78 մարդ, առնվազն 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»