Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի...

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

442
Տարածել

Դեկտեմբերի 5-11-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 9 երկրաշարժ՝

  • Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 7-ին Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 8-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտու Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքից 45 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 26 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ, Վրաստանի Դմանիսի քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Սարայ քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ և 44 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի Բարդա քաղաքից 27 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ․ դեկտեմբերի 11-ին Հարավային Սանդվիչյան կղզիներում՝ 7.1 մագնիտուդով, դեկտեմբերի 12-ին Հարավխաղաղօվկիանոսյան լեռնաշղթայում՝ 6.3 մագնիտուդով։ Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»