Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի խոշոր հրդեհները

Նոյեմբերի խոշոր հրդեհները

469
Տարածել

2018 թվականի նոյեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 127 հրդեհ` 25 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածքներ է ստացել 1 մարդ:

Խոշոր հրդեհներից են․

  1. 11 նոյեմբերի, Երեւան-Սեւան ավտոմայրուղի, «Հունդայի Էլանտրա» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 700 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  2. 22 նոյեմբերի, քաղաք Երեւան, Ներքին Շենգավիթ 13 տուն: Նյութական վնասը՝ 2 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  3. 25 նոյեմբերի, քաղաք Երեւան, Դիմիտրովի 12 տուն: Նյութական վնասը՝ 2 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

4․         27 նոյեմբերի, Լոռու մարզ, քաղաք Թումանյան, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 2 900 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական  հաղորդալարերի կարճ միացում:

  1. 28 նոյեմբերի, Լոռու մարզ, ք. Ալավերդի, «Մերսեդես Բենց» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 4 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն