Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

2605
Տարածել

2022 թվականի հունվարի 6-12-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ. Հունվարի 9-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ, Քաջարան եւ Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

· Հունվարի 6-ին Թուրքիայում՝ Բուլանիկ քաղաքից 28 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 8-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 32 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 9-ին Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 34 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Հունվարի 6-ին եւ 7-ին 6,1 եւ 6,6 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Նիկարագուայի Լեոն քաղաքից 54 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Չինաստանի Գանսու նահանգի Ուվեյ քաղաքից 108 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հունվարի 10-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Հունվարի 11-ին Կիպրոսի Պաֆոսի շրջանի Պեյա քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,6 մագնիտուդ: Նույն օրը 6,8 եւ 6,5 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»