Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 200 հեռախոսային խորհրդատվություն․ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

200 հեռախոսային խորհրդատվություն․ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2338
Տարածել

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 221 զանգ, որոնցից 200-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ։ Այս 200-ից 199-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 18–ը՝ ռազմական դրության, 2-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 1-ը ՝ ինքնասպանության փորձի վերաբերյալ։ Բոլորին ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն: