Գլխավոր ՀՀ ՆԳՆ 45 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

45 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2200
Տարածել

Սեպտեմբերի 4-11-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 45 քաղաքացու:

1 մեքենա Երեւան քաղաքում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

Գեղարքունիքի,Վայոց ձորի, Սյունիքի մարզերում անց է կացվել դիսպանսերիզացիա:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 38 մարդ` 18 փրկարար, 17 ընտանիքի անդամ, երեք՝ կենսաթոշակառու: