Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել են փրկարարների մեդալներն ու կրծքանշանները

Հաստատվել են փրկարարների մեդալներն ու կրծքանշանները

3749
Տարածել

Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի 550-Ն որոշմամբ հաստատվել են փրկարար ծառայողի մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը:

Ըստ որոշման, արտակարգ իրավիճակների նախարարությունը կունենա տաս մեդալ՝ «Փառքի խաչ Նոյ», «Համագործակցություն հանուն փրկության», «Անբասիր ծառայության համար» առաջին (20 տարվա ծառայություն), երկրորդ (15 տարվա ծառայություն), երրորդ (10 տարվա ծառայություն) կարգերի, «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից», «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան»), հինգ կրծքանշան («Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի», «Փրկարար»):

Որոշմամբ սահմանվել է, որ օրինակ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը կարող է տրվել Հայաստանի եւ ցանկացած այլ երկրի քաղաքացու՝ արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների վերացման եւ նվազեցման, փրկարարական աշխատանքներում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար: Իսկ «Լավագույն հրշեջ-փրկարար» կամ «Անբասիր ծառայության համար» մեդալը շնորհում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնյան՝ արտակարգ իրավիճակների նախարարը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ