Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹԱՅՎԱՆՈՒՄ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹԱՅՎԱՆՈՒՄ

356
Տարածել

   Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

  • ապրիլի 2-ին Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան մայրաքաղաքից 134 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.2 մագնիտուդով,
  • ապրիլի 2-ին Թայվանի Հուալյան քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևելք՝ 7.4 մագնիտուդով: Դրան հետևել է 5 և ավելի մագնիտուդով 14 երկրաշարժ, որոնցից մեկն ունեցել է 6.4 մագնիտուդ։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 1038 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, վնասվել է առնվազն 125 շենք:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ