Գլխավոր Վերլուծություն ՍՊՏԾ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ՄԱՐՏԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍՊՏԾ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ՄԱՐՏԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

423
Տարածել

   Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը մարտ ամսին երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնի ուսուցում և «Ուսումնական տարհանում» թեմայով վարժանքներ է իրականացրել Երևան քաղաքի 7, Վայոց ձորի մարզի 8, Գեղարքունիքի մարզի 2, Սյունիքի մարզի 7, Շիրակի մարզի 12 և Լոռու մարզի 7 դպրոցներում։
Գառնիի երկրաֆիզիկական դիտարան ճանաչողական այց են կատարել ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները՝ 37 հոգի, ինչպես նաև Երևանի հանրակրթական երկու դպրոցից աշակերտական և մանկավարժական անձնակազմ։
Գյումրիում գտնվող ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը հյուրընկալել է 4 դպրոցի անձնակազմ։
ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սերոբ Դարբինյանի խոսքով՝ ուսուցիչների վերապատրաստումն առանցքային է։ Մարտին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի 23 մանկավարժ ստացել է սեյսմիկ պաշտպանության  վերաբերյալ հիմնարար գիտելիք։
Նոր համագործակցություն է հաստատվել «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ, որի ծրագրերից մեկի շրջանակում ամբողջ հանրապետությունից 50 մանկավարժ այցելել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, ծանոթացել սեյսմիկ գնահատման համալիր վարչության աշխատանքներին և կրթական ծրագրերին։ Ծրագիրը շարունակական է լինելու։

Անի Անտոնյան

Լուսանկարները տրամադրել է Սերոբ Դարբինյանը