Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

148
Տարածել

2024 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Փետրվարի 28-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արեւելք ՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 1-ին Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 1-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 33 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Մարտի 3-ին 6,7 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Մաքքուորի կղզու տարածքում:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»