Գլխավոր Միջոցառումներ Անցկացվեց ՃԿՊԱ շախմատի առաջին առաջնությունը

Անցկացվեց ՃԿՊԱ շախմատի առաջին առաջնությունը

190
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներ Հովհաննես Խաչատրյանի եւ Աննա Նասիլյանի նախաձեռնությամբ այսօր ՃԿՊԱ-ում անցկացվեց շախմատի տղաների եւ աղջիկների առաջին առաջնությունը, որին մասնակցում էին ակադեմիայի միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրի ուսանողները՝ 18 տղա եւ 7 աղջիկ: Առաջնության կազմակերպմանն աջակցել էին «Կյանքի աստղ միջազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունն ու Նոր նորքի «Տորնադո» մարզամշակութային կենտրոնը: Աղջիկների առաջնությունը հաղթեց բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Սեդա Այվազյանը, տղաների չեմպիոնը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Արտուշ Ավագյանն էր:

Առավել մանրամասն՝ այստեղ: