Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ ութ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ ութ երկրաշարժ

877
Տարածել

2024 թվականի հունվարի 18-24-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ ութ երկրաշարժ։

  • Հունվարի 20-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 20-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 21-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 21-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 21-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 21-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 22-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 23-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ  քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Հունվարի 19-ին Իրանում՝ Խոյ  քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 21-ին Իրանում՝ Խոյ  քաղաքից 19 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 22-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 31 կմ հարավ՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 30 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ: Հունվարի 18-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Տոնգայի Նուկուալոֆա քաղաքից 242 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հունվարի 20-ին 6,7, 6,1 եւ 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Բրազիլիայի Ակրի նահանգի Կրուզեյրու դու Սուլ բնակավայրից 137 դեպի հյուսիս-արեւելք, Հյուսիսային Մարիանյան կղզիների եւ Հարավարեւմտյան հնդկական լեռնաշղթայի տարածքներում: Հունվարի 22-ին Չինաստանի Ակսու քաղաքից 132 կմ դեպի արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 7,0 մագնիտուդ: Երկրաշարժին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 14 հետցնցում: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 3 մարդ, իսկ առնվազն 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Հունվարի 23-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատուի Պորտ Վիլա քաղաքից 37 կմ դեպի հարավ-արեւմուտք:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»