Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

127
Տարածել

2023 թվականի ապրիլի 13-19-ը ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Ապրիլի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 7 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 17-ին Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 25 կմ հարավ-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 18-ին Իրանում՝ Մակու քաղաքից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Ապրիլի 13-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կանադայի Վանկուվեր կղզու Պորտ ՄաքՆեյլ քաղաքից 240 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը Ինդոնեզիայի Տուբան քաղաքից 100 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 7.0 մագնիտուդ: Ապրիլի 18-ին եւ 19-ին 6,6 եւ 6,3 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատաս­խանաբար Ֆիջիի Սուվա մայրաքաղաքից 481 կմ դեպի հարավ-արեւելք եւ Պապուա Նոր Գվինեայի Կանդրիան քաղաքից 31 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»