Գլխավոր Վերլուծություն Փետրվարին վերապատրաստվել է 385 ունկնդիր

Փետրվարին վերապատրաստվել է 385 ունկնդիր

180
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած աշխատանքային պլանի համաձայն, 2022 թվականի փետրվարին ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 15 դասընթաց, այդ թվում՝ արտապլանային՝ Երեւանի Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցում եւ պետական եկամուտների կոմիտեում:

Նշված 15 դասընթացին մասնակցել է 385 ունկնդիր. հանրակրթական դպրոցների փոխտնօրեններ, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների, համայնքապետարանների քաղաքացիական պաշտպանության մասնագետներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ դասախոսությունները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Աղետների ռիսկի կառավարում», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը» եւ այլն:

Հ.Գ. ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում հունվարին կազմակերպված վերապատրաստումների մասին՝ այստեղ