Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

600
Տարածել

2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. դեկտեմբերի 1-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

 

Նոյեմբերի 30-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 1-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 6 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 5-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

 

Տարածաշրջանից դուրս

 

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 7 երկրաշարժ: Դեկտեմբերի 2-ին 7,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիլիպինների Բուտուան քաղաքից 104 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 88 հետցնցում, որից 6-ն ունեցել են 6 եւ ավելի մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է առնվազն 3 մարդ, 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ամբողջովին ավերվել է 142 տուն, 852-ը` վնասվել:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»