Գլխավոր Վերլուծություն Անվտանգ ծննդօգնություն՝ փրկարարների օգնությամբ

Անվտանգ ծննդօգնություն՝ փրկարարների օգնությամբ

1181
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամը նոյեմբերին 5 դասընթաց է կազմակերպել Գեղարքունիքի մարզի Սեւանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի եւ Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցների համար՝ «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով։

Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսական օժադակությամբ։ Մինչ օրս վերապատրաստվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի շուրջ 700 փրկարար:

Նպատակն է փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան արտակարգ իրավիճակներում հղիներին ու ծննդաբերող կանանց ցուցաբերել անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ: Դա կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության իջեցմանն ու կանխարգելմանը։

ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանը նշեց՝ դասընթացի բովանդակությունը հիմնված է «Նախնական նվազագույն ծառայությունների փաթեթ» (MISP) ռազմավարության վրա։ Այն արտակարգ իրավիճակներում ծավալվող ձեւաչափ է, որը կրում է միջգերատեսչական բնույթ: ԱՌՆԱՊ հրահանգիչները մասնակիցների հետ խոսել են MISP փաթեթների, փոխհամագործակցության եւ ծրագրին առնչվող այլ հարցերի մասին։

Առավել ուշադրություն է դարձվել արտահիվանդանոցային պայմաններում ծննդօգնության տրամադրմանը, երբ տարաբնույթ պատճառներով հնարավոր չէ հղիին հասցնել հիվանդանոց, կամ հիվանդանոցները արտակարգ իրավիճակի հետեւանքով չեն գործում։ Ցուցադրվել է կարճ տեսահոլովակ ծննդօգնության վերաբերալ, ներկայացվել է MISP «Մաքուր ծննդաբերության հավաքածուն», որը նախատեսված է արտահիվանդանոցային պայմաններում ծննդօգնություն տրամադրման համար:

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի բոլոր դասընթացներին մասնակցել է 105 հրշեջ-փրկարար:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վահան Հարությունյանը

Հ.Գ. «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Վերարտադրողական առողջության պահպանումն արտակարգ իրավիճակներում

Հզորացվում են արտակարգ իրավիճակներում վերատադրողական առողջության պահպանման կարողությունները

«Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ». Դասընթաց Շիրակում

Վերապատրաստվում են Վայոց ձորի փրկարարներն ու բուժաշխատողները

Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարներն ու բուժաշխատողները