Գլխավոր Վերլուծություն Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը աջակցել եւ աջակցելու է ուսանողներին

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը աջակցել եւ աջակցելու է ուսանողներին

1362
Տարածել

Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ Սեյսմիկ պաշպանության տարածքային ծառայությունը տարիների համագործակցության փորձ ունեն։

ՍՊՏԾ սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գեւորգյանի խոսքով՝ մասնագետների եւ ուսանողների փոխադարձ այցեր են լինում։ Ուսանողները թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում ծանոթանում են ծառայության գործունեությանը, մասնավորապես՝ տվյալների հավաքագրման օպերատիվ կենտրոնի աշխատանքին. «Շատ հետաքրքիր հարցադրումներ են լինում, մենք էլ սիրով փոխանցում ենք մեր փորձը։ Պոտենցիալ ունեցող ուսանողներին առաջարկում ենք ավարտելուն պես աշխատանքի անցնել մեզ մոտ։ Վերապատրաստում ենք, ապա նա հանձնում է քննություն։ Սա շատ պատասխանատու աշխատանք է։ Ակադեմիայի շրջանավարտներ ունենք, որոնք մեր աշխատակիցներն են»:

Առավել մանրամասն՝ այստեղ: