Գլխավոր Միջոցառումներ Ստեփանավանում անցկացվել է ՃԿՊԱ ուսանողների ֆուտբոլի առաջնություն

Ստեփանավանում անցկացվել է ՃԿՊԱ ուսանողների ֆուտբոլի առաջնություն

944
Տարածել

Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, նոյեմբերի 16-ին,Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների համար անցկացրեց ֆուտբոլի առաջնություն՝ «Ֆիզիկական դաստիարակության» առարկայի դասախոս Միլենա Ասոյանի նախաձեռնությամբ: Մասնակցում էր մոտ 50 ուսանող: Գավաթի արժանացան «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:

Միլենա Ասոյանի խոսքով՝ առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ: Առաջինն անցկացվել է 2022 թվականի մայիսին:

Առավել մանրամասն՝ այստեղ: