Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

976
Տարածել

2023 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Հոկտեմբերի 28-ին Վրաստան-ՌԴ սահմանային գոտում՝ Թելավի քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 23 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Հոկտեմբերի 29-ին Վանուատուի Իսանգել քաղաքից 56 կմ դեպի արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Հոկտեմբերի 31-ին 6,5  եւ 6,7 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատաս­խանաբար Ֆիջիի Լոմաիվիչի պրովինցիայի Լեւուկա քաղաքից 188 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Չիլիի Ատակամա տարածաշրջանի Վալլենար քաղաքից 73 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնզիայի Արեւմտյան Թիմորի Արեւելյան Նուսա Թենգարա պրովինցիայի Կուպանգ քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»