ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածում ստացել է 38 զանգ, որից 9-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 10 զանգ՝ մարտական գործողություններից տուժածների, 9-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 4 զանգ՝ ինքնասպանության փորձի, 3 զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ երեխաների, միջանձնային բնույթի խնդրի, ռազմական դրության վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։