Անցած տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության աշխատանքային խմբերը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում իրականացրեցին Հայաստանի բոլոր մարզերում:
Այս տարի նույն աշխատանքային խմբերը մարզերում ուսումնասիրում են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ արվածը:
Հունիսի 26-29-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը Վայոց ձորում էր:
Իսկ հուլիսի 24-27-ը քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՀՀ Արմավիրի մարզում իրականացրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:
Ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, Վաղարշապատ, Բագարան, Բամբակաշատ, Երվանդաշատ, Ջանֆիդա, Մյասնիկյան, Քարակերտ համայնքները, «Արմավիրի բժշկական կենտրոն», «Ալեքս Գրիգ», «Արմավիրի Գազմաշ» ընկերությունները:
Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերել մարզի համայքներին եւ կազմակերպություններին` քաղպաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու եւ ճշգրտելու աշխատանքներում: