Գլխավոր Միջոցառումներ Հայ-ֆրանսիական «արտակարգ» համագործակցություն. Նախատեսվում են մասնագետների փոխայցեր եւ հեռավար դասախոսություններ

Հայ-ֆրանսիական «արտակարգ» համագործակցություն. Նախատեսվում են մասնագետների փոխայցեր եւ հեռավար դասախոսություններ

2187
Տարածել

Այս օրերին Երեւանում են Ֆրանսիայի ներքին գործերի եւ անդրծովյան նախարարության ճգնաժամային կառավարման եւ բնակչության պաշտպանության ծառայության եւ ֆրանսիական երկրաբանական հետազոտությունների ինստիտուտի (BRGM) «Երկրատեղեկատվություն հանուն դիմայակուն երկրի» կազմակերպության ներկայացուցիչները: Ֆրանսիացի մասնագետները Հայաստանում են «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային, լայնամասշտաբ փրկարարական վարժանքի պլանավորման վերջին՝ երրորդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Ծրագիրը իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Օգտվելով այս հնարավորությունից, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հանդիպել է ֆրանսիացի մասնագետներին եւ նրանց ներկայացրել ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը, իրականացվող կրթական, գիտական, վերապատրաստման ծրագրերը, նախատեսված զարգացումների ուղղությունները՝ նոր որակի կադրեր, նոր մասնագիտություններ՝ անընդհատ փոփոխվող իրականության մեջ, հանուն աղետների ռիսկի նվազեցման: Ֆրանսիացի հյուրերը տպավորված էին ակադեմիայում առկա ռեսուրսից:

Առավել մանրամասն՝ այստեղ: