Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 38 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

38 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2512
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը դեկտեմբերի 14-21 ժամանակահատվածում ստացել է 101 զանգ, որից 38-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 38-ից 16-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 52-ը՝  ռազմական դրության, երեքական՝ միջանձնային բնույթի խնդրի եւ ինքնասպանության փորձի, երկուական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ հոգեկան խանգարումներով քաղաքացու, մեկը՝ բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։