Գլխավոր Նորություններ «ԷՐԱԶՄՈՒՍ+»-Ը ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-Ը ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

570
Տարածել

Հոկտեմբերի 23-ին «էրազմուս+» ծրագրի ներկայացուցիչները ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին ծանոթացրեցին ծրագրի նպատակներին ու խնդիրներին, բարձրագույն կրթության հատվածի հնարավորությունների մասին կարևոր տեղեկատվությանը, ծրագրային ու ոչ ծրագրային երկրներին:

«էրազմուս+»-ը Եվրամիության ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի բնագավառներում՝ իրականացվելու է 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Ծրագրի գործընկեր են ֆրանսիական, չեխական, իտալական, բելգիական, լեհական, գերմանական, ռումինական, ավստրիական, բուլղարական, պորտուգալական, իսպանական, թուրքական 22 համալսարան:

Նպատակներին հանելու համար «էրազմուս+» ծրագրով իրականացվում են հետևյալ գործողությունները. բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր, գիտելիքահեն բաց գործընկերություն և ռազմավարական համագործակցություն, նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում, անհատների ուսումնական շարժունություն, աջակցություն քաղաքական բարեփոխումներին և այլն:

Ծրագրին կարող են մասնակցել Արևելյան գործընկերության երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Միջերկրածովյան երկրները՝ Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս, և Արևմտյան Բալկանների երկրները՝ Ալբանիա, Բոսնիա-Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո: Ծրագրի որոշ գործողություններ բաց են աշխարհի ցանկացած երկրի համար: Որոշ գործողությունների համար աշխարհագրական շրջանակը ավելի նեղ է:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ