Գլխավոր Նորություններ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ

ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ

800
Տարածել

Մայիսի 18-ին մեկնարկեց 6-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը։ ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը՝ ՀՀԿ, փոխնախագահներ՝ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը՝ երկուսն էլ՝ ՀՀԿ, և Միքայել Մելքումյանը՝ «Ծառուկյան» դաշինք:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ուղերձով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք այս դահլիճում կայացրած որոշումների արդյունքում ավելի քիչ խնդիրներ ունեցող հայրենիք պիտի փոխանցենք մեր սերունդներին… Անհրաժեշտ է այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում… Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040-ին պետք է հասնել առնվազն 4 մլն բնակչի:

Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը»,- իր ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը: