Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

153
Տարածել

2023 թվականի օգոստոսւի 24-30-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ:

  • Օգոստոսի 24-ին Հայաստանում՝ Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռւ մարզում՝ Ստեփանավան, Ալավերդի  քաղաքներում եւ Դսեղ գյուղում 3-4 բալ՝ Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի  մարզի եւ մի շարք բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 24-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Ալավերդի քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Օգոստոսի 25-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 20 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 43 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 26-ին Վրաստանում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 30-ին Վրաստանում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Օգոստոսի 28-ին 7,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Բալի ծովում` Ինդոնեզիայի Արեւմտյան Փոքր Զոնդյան կղզիների պրովինցիայի Մատարամ քաղաքից 201 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»