Գլխավոր Վերլուծություն Մեկնարկում է ամառային լողասեզոնը

Մեկնարկում է ամառային լողասեզոնը

215
Տարածել

Հուլիսի մեկին մեկնարկում է ամառային լողասեզոնը, ինչին ընդառաջ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը նախապատրաստական աշխատանքներ է տանում։

Շարժական տնակները, որոնք վարչության ջանքերով վերանորոգվել են նախորդ տարի, շուտով կտեղադրվեն երեք հանրային լողափում։ Մինչեւ սեպտեմբեր ջրափրկարարները կաշխատեն ուժեղացված ռեժիմով՝ երեք հերթափոխով։

Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ այս օրերին փրկարարական գույքը տեղափոխվում է լողափեր, շուտով կտեղադրվեն նաեւ լողանշանները։ Լողափերը շահագործող ընկերությունն արդեն մաքրման աշխատանքներ է տարել։ Սովորաբար արդեն հունիսին լճում լողացողներ են լինում, սակայն այս տարի եղանակն այդքան էլ բարենպաստ չէր։ Զբոսաշրջիկները հիմնականում բավարարվել են Սեւանավանք այցելությամբ։

Հուլիս-օգոստոս ամիսներին Սեւանա լճում եւ ափամերձ տարածքում երկու մեծ միջոցառում է նախատեսվում՝ գործարարների համար նախատեսված Sevan Startup Summit- ը եւ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը։ Մասնակիցների անվտանգությունն ապահովելու են Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները։ Մանրամասներին կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ