Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել է արտակարգ իրավիճակներում օգտագործված գույքի դիմաց փոխհատուցման կարգը

Հաստատվել է արտակարգ իրավիճակներում օգտագործված գույքի դիմաց փոխհատուցման կարգը

1781
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի եւ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը եւ կարգը»:

Ըստ որոշման հիմնավորման, ներկայումս չկան բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմներ:

Ըստ որոշման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի պատասխանատու պետական կառավարման մարմնի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի եւ այլ միջոցների օգտագործման դիմաց հետագա համարժեք փոխհատուցում տրվում է Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից: Իսկ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի պատասխանատու հանդիսացող տեղական ինքնակառավարման համակարգի մարմինը օրենքով սահմանված կարգով փոխհատուցումը տրամադրում է իր միջոցների հաշվին։

Գույքի եւ այլ միջոցների վերադարձման անհնարինության դեպքում բաց թողնված օգուտի չափով տրվում է փոխհատուցում մինչեւ գույքի համարժեք փոխհատուցումը: Գույքի եւ այլ միջոցների օգտագործման կամ վերադարձման անհնարինության դեպքում փոխհատուցման չափը որոշելու համար, որպես չափորոշիչ ընդունվում է տվյալ պահին տվյալ գույքի միջին շուկայական արժեքը, որտեղ հաշվի է առնվում գույքի մաշվածությունը։