Գլխավոր ՀՀ ՆԳՆ Թարմացվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» աշխատանքային խումբը

Թարմացվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» աշխատանքային խումբը

2745
Տարածել

ՀՀ վարչապետի հունիսի 18-ի 726-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» արդյունավետ իրականացման եւ այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նոր կազմը: Հայաuտանն ու Ասիական զարգացման բանկը վարկային ծրագիրը ստորագրել են 2015 թվականի հոկտեմբերի 19-ին, իսկ խումբը ձեւավորվել էր Հայաստանի վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի 582-Ա որոշմամբ: 2016-ից մինչ օրս բազմաթիվ պաշտոնյաներ են փոխվել եւ խմբի թարմացումը անհրաժեշտություն էր:

Նոր խմբի ղեկավարը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է: Խմբում ԱԻՆ ներկայացուցիչը արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանն է:

Ըստ ծրագրի, մինչեւ 2030 թվականը պետք է ամրացվի կամ զրոյից կառուցվի 377 դպրոց: