ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի մայիսի 8-15-ը ժամանակահատվածում ստացել է 21 զանգ, որից 5-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 10 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 3 զանգ՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, բռնության, ալկոհոլիզմով տառապող քաղաքացու վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։