Գլխավոր Վերլուծություն 2023 թվականի առաջին եռամսյակի արտակարգ դեպքերը

2023 թվականի առաջին եռամսյակի արտակարգ դեպքերը

95
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված տեխնածին, տարերային եւ սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2023 թվականի առաջին երեք ամսում փրկարարական ստորաբաժանումներն իրակա­նա­ցրել են 5766 ելք (2022 թվականին՝ 5429, 2021 թվականին՝ 5101 ելք): 2540 կանչով փրկարարներն արձագանքել են արտա­կարգ դեպքերի եւ պատահարների (2022 թվականին՝ 2035, 2021 թվականին՝ 2214), 1845՝ կենցաղային կանչ (2022 թվականին՝ 1818, 2021 թվականին՝ 1435), 364՝ կեղծ ահազանգ (2022 թվականին՝ 262, 2021 թվականին՝ 335) եւ 1017՝ այլ բնույթի դեպք (2022 թվականին՝ 1314, 2021 թվականին՝ 1117):

Հաշվետու ժամանակահատվածում արտակարգ դեպքերից զոհ­վել է 148 (2022 թվականին՝ 732, 2021 թվականին՝ 807), տուժել՝ 5165 մարդ (2022 թվականին՝ 78 934, 2021 թվականին՝ 35 748): Փրկարարները 38 մարդու կյանք են փրկել (2022 թվականին՝ 45, 2021 թվականին՝ 29):

Թեեւ 2022 թվականի համեմատությամբ գրանցվել է արտակարգ դեպքերի աճ, սակայն կորոնավիրուսի համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված. Արձանագրվել է զոհվածների եւ տուժածների թվաքանակների նվազում՝ համապատասխանաբար՝ 584-ով եւ 73 769-ով:

Ինչպես եւ ցանկացած այլ ժամանակամիջոցում, արտակարգ դեպքերի ու պատահարների գերակշռող մասը` 93,5 տոկոսը կամ՝ 3081 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավո­րում­նե­րն են (2022 թվականին՝ 84 տոկոսը՝ 2445 դեպք, 2021 թվականին՝ 90,3 տոկոսը՝ 2594 դեպք):

Բացի այս երեքից, հանրապետությունում գրանցվել են. 51 մերկասառույց, 21-ական երկրաշարժ եւ փլուզում, 17 ուժեղ քամի, 16 ձնաբուք, 12 պայթյուն, 9 առատ ձյուն,   վայրի կենդանիների 1 հարձակում, 1-ական՝ ձնահյուս, ջրահեղձում, անասնահամաճարակ, վտանգավոր նյութերի հայտնաբերում եւ այլն:

Ըստ ամիսների.

Հունվար

Փետրվար

Մարտ