Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

106
Տարածել

2023 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Ապրիլի 26-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 27-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 14 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 28-ին Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 30-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 29 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Ապրիլի 28-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիջի կղզեխմբի հարավային տարածքում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»