Գլխավոր ՀՀ ՆԳՆ Լեզվական կարողությունների զարգացման առաջին դասընթացն ավարտվեց

Լեզվական կարողությունների զարգացման առաջին դասընթացն ավարտվեց

2594
Տարածել

2017 թվականի հոկտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու պայմանավորվածության համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մշակվեց Հայաստանի փրկարարների՝ ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման եռամսյա ծրագիր՝ ինչը հնարավորություն է հայ փրկարարներին ռուս մասնագետների օգնությամբ կատարելագործել իրենց հմտությունները և վերապատրաստվել՝ առանց լեզվական խոչընդոտների:

Առաջին փուլում վերապատրաստվեց 14 փրկարար, որոնք այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանի, «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն» Պավել Գյոզալյանի Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու ներկայությամբ ստացան իրենց  վկայականները: «Դրված նպատակին հասել ենք: Հուսով ենք, որ այս դասընթացը կօգնի մասնագիտական կարողությունների զարգացման գործում», — արձանագրեցին կազմակերպիչները:

Փրկարարների լեզվական հմտությունները կատարելագործելու գործը վստահվել էր Երեւանի պետական համալսարանի դոցենտ Կարինե Արամյանին: Մեզ հետ զրույցում դասախոսը ասաց, որ առաջին անգամ է աշխատում փրկարարների լսարանի հետ. «Դասերի ժամանակ խոսում էինք արտակարգ իրավիճակների ոլորտից: Ծանոթանալով փրկարարների ամենօրյա աշխատանքի պատասխանատվության եւ ծանրության հետ, էլ ավելի պարտավորված էի զգում ամեն ինչ անել բարձր մակարդակով»:

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են այս տարի ռուսական տարբեր բուհերում  կազմակերպել 80 հայ փրկարարի վերապատրաստում: Այնպես որ, չի բացառվում, որ ռուսաց լեզվի իմացության կատարելագործման դասընթացներ էլի կազմակերպվեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ